Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

17 միավորով առաջին տեղում

17 միավորով առաջին տեղում
16.10.2012 | 11:27

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությանն ընդառաջ կարևոր հաղթանակ տարավ Արգենտինայի ընտրանին` երեք անպատասխան գնդակ ուղարկելով ՈՒրուգվայի հավաքականի դարպասը: Գոլերից երկուսի հեղինակը Լիոնել Մեսին է, մյուսինը` Սերխիո Ագուերոն: Այս հաղթանակով արգենտինացիները ոչ միայն պահպանեցին առաջատարի դիրքերը, այլև յուրօրինակ վրեժ լուծեցին մրցակիցներից, ովքեր անցած տարի մեկ քառորդի հանդիպումում հաղթել էին Արգենտինայի ընտրանուն` նրան դուրս թողնելով Ամերիկայի գավաթի խաղարկությունից:
Համապատասխանաբար, Պարագվայի (2:0) ու Չիլիի (3:1) ընտրանիների նկատմամբ տարած հաղթանակներից հետո տասնվեցական միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ-երրորդ տեղերը պահպանեցին Կոլումբիայի ու Էկվադորի ընտրանիները: Ինչ վերաբերում է մեր հայրենակից Սերխիո Մարգարյանի գլխավորած Պերուի հավաքականին, այն արտագնա խաղում ոչ-ոքի` 1:1 է խաղացել Բոլիվիայի հետ և ութ միավորով տեղ է գտել յոթերորդ հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ